Շնողցիները «Թեղուտ»֊ից պահանջում են փոխհատուցել տարիների ընթացքում պատճառած վնասը

Լոռու մարզի Շնող համայնքի բնակիչները պահանջում են մերժել «Թեղուտ» ՓԲԸ-ի՝ Թեղուտի պղինձ-մոլիբդենային կոմբինատը (ներառյալ հանքավայր) մինչև 15մլն.տ/տարի ընդլայնելու նախագիծը։ Բնակիչները բաց նամակ են գրել Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին` պահանջելով նաև, որ Կառավարությունը պարտադրի ընկերությունից վերացնել մինչ այժմ հարուցած բնապահպանական վնասը` արտահոսքերն ու արտանետումները և դրանց հետևանքները, ինչպես նաև փոխհատուցել շրջակա միջավայրին և ազդակիր համայնքներին պատճառված

Թեղուտի էկոլոգիական աղետն այլևս անհնար էր պարտակել․ Դանիան վաղաժամկետ դադարեցնում է հանքին տրված վարկը

Ակտիվ քաղաքացիների և հետաքննող լրագրողների հետևողականաշխատանքը գրանցեց հերթական դրական արդյունքը 2017 թվականի հոկտեմբերի 16-ին Դանիայի արտահանումները խթանող «Արտահանումների վարկավորման գործակալությունը» (EKF) իր կայքում հրապարակել է պաշտոնական հաղորդագրություն այն մասին, որ PensionDenmark մասնավոր կենսաթոշակային հիմնադրամի հետ միասին դադարեցնում է դեռևս 2013 թվականին Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման համար ՎՏԲ բանկի միջոցով «Վալլեքս» խմբին տրամադրած շուրջ 62 միլիոն ամերիկյան դոլարի

Բաց նամակ Թեղուտի հանքավայրում տեսչական ստուգումների կապակցությամբ

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին Թեղուտի հանքավայրում տեսչական ստուգումների կապակցությամբ Հուլիսի 28, 2015 թ. Մամլո հաղորդագրություն Հարցերի դեպքում դիմել save@teghut.am Հարգելի պարոն Գրիգորյան, 2012 թվականից ի վեր մեր նախաձեռնությունը և Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս դիմել են տարբեր ժամանակներում պաշտոնավարող բնապահպանության նախարարներին՝ այդ թվում Ձեզ՝ ներկայացնելով հիմքեր Թեղուտի հանքավայրի անօրինական շահագործման վերաբերյալ և պահանջելով

Թեղուտի հանքավայրի նախագիծը փոխվել է, հանքավայրի շահագործումն անօրինական է

2010 թվականի հուլիսի 10-ին «Արմենիան Քափըր Փրոգրամ» (ACP) ընկերությունը դիմել է միջազգային հեղինակավոր «Environmental Resources Management» ընկերության եվրասիական մասնաճյուղին (ERM Eurasia LTD), որպեսզի վերջինս իրականացնի Թեղուտի հանքավայրի շահագործման համար կազմված նախագծային փաստաթղթերի վերագնահատում (gap analysis): Նախագծային փաստաթղթերի վերագնահատում իրականացնելիս` ERM-ը հիմնվել է ՀՀ օրենսդրությամբ, Համաշխարհային բանկի ստանդարտներով ամրագրված դրույթների և ստանդարտների վրա: ERM-ը Միացյալ նահանգներում

Թեղուտ՝ օրենքից դուրս. մաս 1

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը տարիներ շարունակում բարձրաձայնում է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման թույլտվության ապօրինության մասին։ Այս անգամ նախաձեռնությունը ներկայացնում է անհերքելի ապացույցներ այն մասին, թե ինչ կոպտագույն խախտումներով է շահագործվում հանքը «Վալեքս գրուպի» մաս կազմող «Թեղուտ ՓԲԸ»-ի կողմից, և ինչ հանցավոր անգործության են մատնված պետական պատասխանատու մարմինները։

«Թեղուտ՝ օրենքից դուրս» ֆիլմի պրեմիերա հուլիսի 15

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը տարիներ շարունակում բարձրաձայնում է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման թույլտվության ապօրինության մասին։ Այս անգամ նախաձեռնությունը ներկայացնելու է անհերքելի ապացույցներ այն մասին, թե ինչ կոպտագույն խախտումներով է շահագործվում հանքը Վալեքս գրուպի մաս կազմող Թեղուտ ՓԲԸ֊ի կողմից և ինչ հանցավոր անգործության են մատնված պետական պատասխանատու մարմինները։ «Թեղուտ՝ օրենքից դուրս» ֆիլմաշարի առաջին մասը հանրությանը կներկայացվի

«Թեղուտ․ օրենքից դուրս» ֆիլմաշար

Թեղուտի պաշտպանության նախաձեռնությունը շուտով հանրությանը կներկայացնի հետաքննությունների ֆիլմաշար, որոնք ուսումնասիրությունների և ապացույցների միջոցով հաստատում են, որ Թեղուտի հանքի շահագործման թույլտվության և Վալեքս գրուպի ընկերությունների հետագա գործունեության հիմքում ընկած իրավախախտումները քրեական պատասխանատվություն են ենթադրում ինչպես կառավարության, այնպես էլ՝ Վալեքսի համար: Պայքարը շարունակվում է: Նոր բացահայտումներ՝ շուտով:

Գնդեվազցիները լուրջ հարցադրումներ են ներկայացրել Գեոթիմին

Վերջապես համայնքը սկսել է լուրջ հարցադրումներ անել, այլևս չի ընդունում հալած յուղի պես մասնավոր շահ հետապնդողների գեղեցիկ խոսքերը: Մենք հավատում ենք մարդկանց անկաշառ ու մտածող ոգուն, եթե այն չկոտրվի, մարդիկ չեն զրկվի ապրելու հնարավորությունից: Գնդեվազցիները դնում են բոլոր այն հարցադրումները, որոնք մինչ օրս ոչ մի լրատվամիջոց չի քննարկել ու չի էլ փորձել պարզաբանում ստանալ մասնագետներից:

«ԱՄՈՒԼՍԱՐԻ ՀԱՆՔԸ ԿՍՊԱՆԻ ՋԵՐՄՈՒԿ ԱՌՈՂՋԱՐԱՆԸ». ակցիա «Ձնեմարդուկ-2015» փառատոնին

Փետրվարի 20-22-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում անցկացվեց «Ձնեմարդուկ-2015» ամենամյա փառատոնը: Ջերմուկը զարդարվեց ձնե քանդակներով, որոնք պատրաստել էին առողջարանի բնակիչները և հյուրերը: Փառատոնին մասնակցելու էին եկել մայրաքաղաք Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից: Մասնակիցների համար պատրաստվել էին բազմաթիվ հետաքրքիր անակնկալներ՝ ազգային երգեր և պարեր, ժամանցային և մարտական խաղեր, սիրողական մարզումներ, ինչպես նաև էկոլոգիապես մաքուր մթերքների

Ամուլսար. նույնիսկ «պատասխանատու» հանքարդյունահանումը կործանարար է – դոկտոր Անահիտ Շիրինյան-Օրլանդո

Համահայկական բնապահպանական ճակատ Օֆշորային գոտում գրանցված Lydian International Limited ընկերության ղեկավարության կողմից արտերկրի հայերին ներկայացված Amulsar Project, November 2014 փաստաթուղթը մակերեսային է, կեղծ և թերի։ Այդպես է կարծում Լոս Անջելեսաբնակ գիտնական, բնապահպան-ճարտարագետ, դոկտոր Անահիտ Շիրինյան-Օրլանդոն, ով միանշանակ ո՛չ է ասում հանքարդյունահանմանը Ամուլսարում: Դոկտոր Շիրինյանը նշում է, որ այդ փաստաթղթում ամբողջապես բացակայում է որևէ ջրաբանական ուսումնասիրություն։

Թեղուտի հանքի շահագործման ծանր հետևանքներն արդեն տեսանելի են

Դեռևս 2014թ․ նոյեմբերին, ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալներով` ՀՀ Լոռու մարզի Շնող գետի աղտոտվածության վիճակը պատկանում էր 5-րդ դասի, ինչը նշանակում է, որ գետը գտնվում է աղետալի վիճակում:  Շնող գետի աղտոտվածության նման աստիճան մինչ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման աշխատանքները սկսելը չի գրանցվել: Եվ սա այն դեպքում, երբ Թեղուտ գյուղում

Թեղուտի հանքի փակում

  Երևան, հոկտեմբերի 20, 2014թ․ Մեզ հասած տեղեկությունների համաձայն, 2014 թվականի դեկտեմբերի 20-ին Թեղուտի հանքավայրում նախատեսվում է սկսել ֆաբրիկայի գործարկումը: Թեղուտի հանքավայրի անօրինական շահագործման վերաբերյալ Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը Հայաստանի իրավասու մարմիններին, այդ թվում՝ իրավապահներին ներկայացրել է բազմաթիվ չհերքված փաստեր անօրինականությունների ծավալների ու դրանց քրեական բնույթի վերաբերյալ: Չնայած մեր նախաձեռնության, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանի